29-10-2014 11:51

ԲՀԿ-ն «նորմալ» է վերաբերվում ՀՀ-ի` ԵՏՄ-ին մինալուն.Ս. Մարգարյան

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «նորմալ» է վերաբերվում Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալուն»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում նման հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: «Մենք կողմ ենք ինտեգրացման ցանկացած գործընթացի, որին Հայաստանը կարող է միանալ: Մենք մեկուսացված վիճակում էինք եւ վտանգավոր էր այդ վիճակում մնալ: ԵՏՄ-ին մենք կողմ ենք, բայց կողմ ենք` որպես ինտեգրացիոն գործընթացի: Այստեղ արդեն հարց է, թե մեր իշխանություններն ինչպես կօգտվեն եւ այդ գործընթացն ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի վրա»,- ասաց բանախոսը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրել է ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: Նախատեսվում է, որ հունվարի մեկին մենք կլինենք ԵՏՄ անդամ: Խոսելով առաջիկայում ժողովրդի հետ հանդիպումից, ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ խորհրդարանական ոչ իշխանական քաղաքական ուժերը՝ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», դեռևս առաջիկա հանրահավաքի օրը չեն որոշել: «Եռյակը նիստ կանի ու կորոշի հանրահավաքի օրը: Իսկ այս պահին ստեղծվել է իրավիճակ, որ տարբերվում է նախորդ ժամանակներից. ամեն քաղաքական ուժ ներքին քննարկումներ է անում, ամեն մեկն իր օրակարգն է ձևավորում, շարժման օրակարգն է»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: