Բավ է պառակտվել
17-06-2014 14:15

Մոտ ապագայում կհանդիպեն ու կխորհրդակցեն հանրապետության երեք նախագահները.Ս. Գրիգորյան

«Դրական եմ համարում, երբ չորս ընդդիմադիր ուժերը համատեղ քայլեր են անում: Բայց միայն ընդդիմությամբ ես հարցի լուծում չեմ տեսնում»,-այսօր, անդրադառնալով քառյակի ներկայացրեած 12 կետերին, լրագրողներին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Ըստբանախոսի` քառյակն ավելի կոշտ դիրքորոշում պետք է ունենա Եվրասիական միությանը մեր անդամակցելու հարցում: «Նրանք հստակ դիրքորոշում չեն ցուցաբերում մեր ապագայի հետ կապված: ՄՄ մտնելուց հետո, որբ Ռուսաստանին տալիս ենք վերպետական կառույցների տիրապետելու հնարավորություն, այլոց հանդեպ մեր դռները փակվում են: Ցավում եմ, որ քառյակն ավելի կտրուկ դիրքորոշում չունի չի այդ հարցում»: Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ քառյակն անկեղծ է, և, բացի Ժառանգությունից, մնացածը գտնում են, որ մեր ապագան Եվրասիական միությունում է: «Ի վերջո, մենք պիտի անցնենք քաղաքական այնպիսի համակարգի, որ ընդդիմությունն և իշխանությունը միասին աշխատեն: Բայց մի խնդիր ունենք`մեր իշխանությունը պատրաստ չէ արդար ընտրություններ անցկացնելու և լուրջ համագործակցելու»,-ասաց քաղաքագետը: «Չեմ բացառում որ մոտ ապագայում կհանդիպեն ու կխորհրդակցեն հանրապետության երեք նախագահները, պահն է թելադրում», -ընդգծեց փորձագետ: Gisher.news-ի այն դիտարկամանը,թե վերջին օրերն մամուլում շրջանառվում է այն միտքը, թե աշնանը մեր երկրում ևս սպասվում է ուկրաինական սցենարի կրկնություն, Ստեփան Գրիգորյանը պարզաբանեց. «Ես հոռետես չեմ և չեմ ուզում նման կանախատեսում անել: Մյուս կողմից երբ նայում եմ մեր ընդդիմության հնարավորություններին նման սցենար չեմ տեսնում: Այնպես որ մայդանը Հայաստան չի տեղափոխվի»: