20-10-2014 16:00

Իշխանություններն ամեն կերպ ուզում են կոծկել մարտի 1-ը.Ս. Դեմիրճյան

Այսօր խորհրդարանում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, թե ՀՀ իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի 2008-ի մարտի 1-ի ոճրագործության մեղավորները չբացահայտված մնան: «Դա պետք է շուտ բացահայտվեր, բայց այդ հանցագործության համար պատասխանատու մարդիկ չեն պատժվել, թեև զոհվել է 10 մարդ: Դա ձեռնտու չէ իշխանություններին»,-նշեց պատգամավորը: Նրա խոսքով` ինչպես հասարակությունը հավատա արդարադատությանը, եթե մարդիկ տեսնում են այս ամենը և էլի շատ բաներ: «Խաղաղ պայմաններում բանակում սպանությունները ևւս մնում են չբացահայտված: Կոռուպցիան ամենուր է, այդ թվում իշխանության ամենաբարձր օղակներում»,-ընգգծեց Դեմիրճյանը: