Բավ է պառակտվել
07-12-2017 16:57

Հայտնի է դարձել ՀՀ ևԱդրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգը

Հայտնի է դարձել Հայաստանի ևԱդրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի բանակցությունների օրակարգը:
Նալբանդյանը գտնվում է Վիեննայում, որտեղ մասնակցելու է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահների ներկայությամբ, որից հետո այն շարունակվել է դեմ առ դեմ ձևաչափով:
Բանակցությունների օրակարգում եղել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարումը:
Համանախագահների առաջարկով 2018 թվականի սկզբին Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Քննարկվել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք հաջորդ այցելության ժամկետները: