Բավ է պառակտվել
12-04-2017 10:43

Հայտնի է ՀՀ որոշ առանցքային պաշտոններին քաղաքական ուժերի հնարավոր դասավորությունը

Հետընտրական շրջանում բավական բարդ խնդիր է նեղացածներին, խաղից դուրս մնացածներին և չընտրվածներին տեղավորելը. Գրում է «Հրապարակ» թերթը:
« Այսպես, պարբերականի տեղեկություններով, ՄԻԱԿ կուսակցությունից Լևոն Մարտիրոսյանը կնշանակվի Կանադայում ՀՀ դեսպան, պատգամավոր չդարձած Հովհաննես Սահակյանի մասով քննարկվում է մի քանի պաշտոն՝ այդ թվում նաև Հաշվիչ պալատի նախագահ,և խորհրդարանի աշխատակազմի ղեկավար»,- ասված է հրապարակման մեջ։
Բացի այդ, ինչպես գրում է թերթը, Շիրակի մարզում պարտված Մարտին Գրիգորյանը կարող է զբաղեցնել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնը, Արտակ Զաքարյանին կնշանակեն պաշտպանության փոխնախարարի պաշտոնին՝ Դավիթ Տոնոյանի փոխարեն:
«Չնայած, որ « Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի համար շրջանառվում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, այնուամենայնիվ դա քիչ հավանական է համարվում։
Իսկ նախկին զինդատախազ, « Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հնարավոր է գլխավորի Արդարադատության խորհրդի փոխարեն ստեղծվող բարձրագույն դատական խորհուրդը»,- ընդգծված է հրապարակման մեջ:
Թերթը մանրամասնում է, որ տվյալ մարմինն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, և դրա ձևավորման մեջ, որը ստեղծվում է նոր Սահմանադրության համաձայն, մասնակցություն են ունենալու և՛ դատավորները, և՛ խորհրդարանը:
« Ավելի վաղ, այս կառույցի նախագահի պաշտոնի համար քննարկվում էր նախկին դատախազ, այժմ նախագահի խորհրդական Գևորգ Կոստանյանի թեկնածությունը, սակայն նա, ամենայն հավանականությամբ, կգնա ԱԺ և կգլխավորի պետաիրավական հարցերի հանձնաժողովը»,- նշում է հոդվածի հեղինակը: