Բավ է պառակտվել
19-02-2015 14:37

Հրապարակվել է ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանը հատելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հրապարակել է Ռուսաստանի քաղաքացիներին անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը մարտի 1-ից Ուկրաինայի սահմանը անցնելու համար: Այսուհետ արգելվելու է երկիր մտնել միայն ռուսաստանյան անձնագրով: Ինչպես հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ-ում, 2015 թվականի մարտի 1-ից Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին սահմանները հատելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. ՌԴ քաղաքացու անձնագիր, դիվանագիտական անձնագիր, ծառայողական անձնագիր, նավաստիի անձնագիր նավաստի լինելու դեպքում, ՌԴ մուտքի արտոնագիր, ինքնաթիռի անդամի փաստաթուղթ: Բացի այդ ուսումնասիրվում է ՌԴ սահմանամերձ տարածքների բնակիչների Ուկրաինայի պետական սահմանը հատելու հնարավորությունը բացառապես միջպետական և միջազգային անցակետերում Ուկրաինայի տարածքում առաջին մուտքից հետո 180 օր անց 90 օրվա ընթացքում ստանալու իրավունքով: Բոլոր այն ՌԴ քաղաքացիները, ովքեր մուտք են գործել Ուկրաինայի տարածք մինչև մարտի 1-ը, կկարողանան դուրս գալ երկրից այն փաստաթղթերի հիման վրա, որոնցով նրանք մուտք են գործել երկիր: