Բավ է պառակտվել
04-12-2017 15:28

ԱՄՆ կվերսկսի վիզաների տրամադրումը ռուսաստանի հյուպատոսարաններում

Ռուսաստանի շրջաններում գտնվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանները դեկտեմբերի 11-ից կվերսկսեն վիզաների տրամադրումը ռուսաստանի քաղաքացիներին: Այդ մասին «Կոմերսանտ» -ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը:
Վիզաների համար կարելի կլինի դիմել Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում գտնվող հյուպատոսարաններ:
Օգոստոսին ԱՄՆ հայտարարել էր, որ ռուսաստանի իշխանությունների պահանջով դիվանագիտական ներկայացուցչությունների թվաքանաիկ կրճատման պատճառով դիվանագիտական ներկայացուցչությունները դադարեցնում են ՌԴ հյուպատոսարաններում ոչ-ներգաղթային վիզաների տրամադրումը:
Սեպտեմբերի սկզբից ՌԴ-ում ամերիկյան վիզա կարելի է ստանալ միայն Մոսկվայում գտնվող դեսպանատնից, ինչը հանգեցրել է վիզայի ձևակերպման ժամկետների կտրուկ ավելացմանը: Ինչպես պարզել է «Մեդուզա»-ն, սեպտեմբերից ավելացել են վիզա ստանալու հայտերը՝ ՌԴ հարևան երկրներում: