Բավ է պառակտվել
12-01-2017 13:00

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ձեռնպահ կմնան Հայաստանի քաղաքական ուժերին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունից

Ի տարբերություն Հայաստանում անցկացված նախորդ ընտրությունների, այս անգամ ապրիլ ամսին սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ կապված Արևմուտքը չեզոք դիրքորոշում կդրսևորի. այս մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Մասնավորապես, ԱՄՆ-ի դեսպանատունն ու ԵՄ-ն չեն ֆինանսավորի տեղական քաղաքական ուժերից և ոչ մեկին՝ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ անուղղակի ձևով»,- ասված է հրապարակման մեջ:
Թերթը հիշեցնում է, որ և՛ ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը, և՛ ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին իրենց հարցազրույցներում հիասթափություն են արտահայտել Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ, որտեղ ո՛չմիայն արդար մրցակցությունն է բացառվում, այլ նաև այն քաղաքական ուժերը, որոնք առաջնորդվում են արևմտյան լիբերալ արժեքներով:
«Որոշում է կայացվել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԱՄՆ-ն և ԵՄ-ն սահմանափակ ֆինանսական աջակցություն կցուցաբերեն, որն էլ հիմնականում ուղղված կլինի հասարակակա դիտորդների ջանքերին»,- ասված է հրապարակման մեջ: