Բավ է պառակտվել
20-01-2014 09:33

Սպիտակ տունը սպառնում է պաշտոնական Կիևին

Վաշինգտոնն Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է իրավիճակը սրելու մեջ և պահանջել Կիևի կենտրոնից դուրս բերել ուկրաինական հատուկ նշանակության զորքերը: Սպիտակ տունը պահանջում է, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները երկխոսություն սկսեն ընդդիմության հետ` սպառնալով պատժամիջոցներով: Ըստ ԱՄՆ-ի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենի` ԱՄՆ-ն բոլոր կողմերին կոչ է անում դադարեցնել իրավիճակի սրումը: Նա նշել է, որ իրավիճակն ավելի է վատթարացել, քանի որ Ուկրաինայի կառավարությունը «չի ընդունել ժողովրդի օրինական դժգոհությունը», տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: