Բավ է պառակտվել
13-06-2015 08:44

Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին: Ողջունելով հրուրին՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան ԼՂՀ ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ԼՂՀ-ում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացված խորհրդարանական ընտրությունները, ինչը բարձր է գնահատվել նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների կողմից: Գալուստ Սահակյանը նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ՀՀ խորհրդարանի ուշադրության կենտրոնում է: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ հարաբերությունների առավել ընդլայնումն ու խորացումը: ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ջերմ ընդունելության ու արդյունավետ համագործակցության համար: Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ խորհրդարանի եւ ԼՂՀ խորհրդարանի միջեւ կնքված համաձայնագրի զարգացման շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: