Բավ է պառակտվել
18-02-2016 09:36

Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում

Գալուստ Սահակյանի վիճակը բավարար է, ինքնազգացողությունը լավ։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի բժշկական հետազոտությունը։
Գալուստ Սահակյանի վիճակը բավարար է, ինքնազգացողությունը լավ։ Այս մասին հաղորդում է ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբյանն` իր ֆեյսբուքյան գրառման մեջ: Ներկայումս ՀՀ ԱԺ նախագահը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձի բժշկական ախտորոշումը համարվում է անձնական տեղեկություն, որը ենթակա չէ հրապարակման, միաժամանակ տարաբնույթ և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը կանխելու նպատակով հայտնվում է, որ Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում»,- գրել է Արսեն Բաբայանը: