Բավ է պառակտվել
04-05-2015 08:52

Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավարը կաևորել էԼՂՀ ընտրությունները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախում է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունից: Ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի նախագահը կարևորել է Հարավային Օսիայի խորհրդարանի հետ համագործակցությունն ու գործընկերների դիտորդական առաքելության նշանակությունը` պետականաշինության ոլորտում փորձի փոխանակման  տեսանկյունից: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ժողովրդավարական գործընթացների ամրապնդման գործում ընտրությունների կարևորությունը: Այնհուտեև կողմերը քննարկել են միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: