Բավ է պառակտվել
23-01-2015 16:27

Աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ: Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Գալուստ Սահակյանը խորհրդակցության ընթացքում կարեւորել է ԱԳՆ-ի եւ խորհրդարանի համագործակցությունը, որի նպատակն է զարգացնել խորհրդարանական դիվանագիտությունը եւ մեր երկրի շահերի արդյունավետ պաշտպանությունը միջազգային բոլոր կառույցներում: ՀՀ արտաքին գործերի նախարարը հանձնաժողովին հանգամանալից ներկայացրել է արտաքին քաղաքական զարգացումները, քննարկվել է հետագա աշխատանքը կազմակերպելու հիմնական ռազմավարությունը: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 26-ից 30-ը: