Բավ է պառակտվել
09-06-2017 17:46

ՀՀ ԱԺ նախագահը պատգամավորներին առաջարկել է չլքել երկիրը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին կոչ է արել, որ վերջիններս արձակուրդի նախաշեմին իրենց գործերը կազմակերպեն Հայաստանի տարածքում:
Ուրբաթ օրը Հայաստանի խորհրդարանը ավարտեց արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է հակակոռուպցիոն փաստաթղթերի փաթեթ, 2017-2022 թթ.-ի մասնավորացման ծրագիրը, և մի շարք այլ փաստաթղթեր:
Սակայն, սա վերջին արտահերթ նիստը չէ, մինչ արձակուրդ գնալը խորհրդարանականները դեռ ստիպված կլինեն ներկայանալ ևս մեկ արտահերթ նիստի՝ կառավարության ծրագիրը քննարկելու համար:
«Կարծում եմ, որ մենք կառավարության ծրագրի քննարկումը կանցկացնենք ամռանը՝ մինչ արձակուրդները: Ժամկետների մասին մենք ավելի ուշ կտեղեկացնենք, դրա համար ուշադիր եղեք, և աշխատեք ձեր բոլոր գործերը կազմակերպել Հայաստանի տարածքում»,- այդ կապակցությամբ ասել է Բաբլոյանը:
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 2-ին, 6-րդ գումարման ԱԺ են անցել իշխող ՀՀԿ-ն, « Ծառուկյան» և «Ելք» դաշինքները, ինչպես նաև ՀՅ Դաշնակցությունը: Պատգամավորներն անց են կացրել առաջին նիստը, ինչից հետո գարնանային նստաշրջանը պաշտոնապես փակվել է: Դրանից հետո պատգամավորները կառավարության առաջարկով մի քանի անգամ հավաքվել են արտահերթ նիստի: