Բավ է պառակտվել
05-03-2015 14:09

ԱԺ նախագահը ԲՀԿ-ից պատգամավորների դուրս գալը կապում է Ծառուկյանի հետ

ԲՀԿ-ից պատգամավորների դուրս գալը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բնական է համարում՝ նշելով, որ դա պայմանավորված է ոչ թե ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներով, այլ կուսակցության ղեկավարի հնարավոր փոփոխությամբ։ «Բոլորը նվիրյալներ են Գագիկ Ծառուկյանին, եւ այսօր, որովհետեւ խնդիր է առաջացել, որ, ըստ երեւույթին, համագումարում կուսակցության լիդերը կփոխվի, բնական է՝ որոշակի շարժեր պետք է լինեին»,- լրագրողների հետ զրույցում այսօր՝ մարտի 5-ին ասաց Գալուստ Սահակյանը։ Գալուստ Սահակյանը խուսափեց գնահատական տալ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ կուսակցության ղեկավարի պարտականությունները ստանձնելու հնարավորությանը՝ նշելով, որ իր համար ավելի կարեւոր է, թե ինչ ռազմավարություն կընտրի կուսակցությունը եւ ինչ փոխհարաբերություններ կստեղծվեն կուսակցության հետ։