Բավ է պառակտվել
25-02-2015 16:05

Օրենքով Ծառուկյանի բացակայությունները հարգելի չեն.Գալուստ Սահակյան

Իրավական տեսանկյունից, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայությունները ԱԺ նիստերից չի կարելի անվանել հարգելի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:  Հարցին՝ իր կարծիքը հայտնե՞լ է ՀՀԿ ղեկավար, երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ նման հարցերին պետք է հետեւից նախագահի արձագանքը: Մյուս կողմից, ես դեռ որոշում չեմ կայացրել»: Նա հավելել է, որ ԱԺ ղեկավարությունը դեռեւս հանդես չի գալիս գնահատականներով եւ սպասում է Ծառուկյանի լրացուցիչ պարզաբանումներին: «Մենք պարոն Ծառուկյանին նամակ ենք հղել՝ խնդրելով հիմնավորված պատասխանել այդ հարցերին: Բայց ես չէի ցանկանա նման նախադեպ լիներ, որովհետեւ այն կարող է օրինակ լինել մնացածի համար»,-հայտարարել է Սահակյանը: