Բավ է պառակտվել
16-02-2015 14:35

Դա սովորական հանրահավաք է.ԱԺ նախագահը եռյակի հանրահավաքի մասին

Ոչ իշխանական ուժերի հանրահավաքը սովորական ժողովրդավարական երեւույթ է: Այ մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կայանալիք եռյակի հանրահավաքը: Հարցին, թե հանրահավաքն իշխանափոխության սկիզբ չի՞ դնի, նա պատասխանել է. «Ես նման մտադրությունների կողմնակից չեմ: Դա սովորական ժողովրդավարական գործընթաց է, ոչ մի քաղաքական հետապնդումների մասին խոսք չկա»: Այդուհանդերձ, նա հավելել է, որ քաղաքական համբերատարությունը սահմաններ ունի: «Խորհրդարանում մենք միշտ փորձել ենք անել այնպես, որպեսզի լարվածություն չլինի, բայց ամեն ինչ իր վերջն ու վախճանն ունի»,-հայտարարել է Սահակյանը: