14-05-2015 16:37

ՀՀ ԱԺ նախագահը այցով կմեկնի Կանադա

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը 2015 թվականի մայիսի 22-28-ը կգործուղվի Օտտավա (Կանադա): Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Արտակ Զաքարյանը, Ռուզաննա ուրադյանը, Թևան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Լյովա Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը, Աղվան Վարդանյանը: