Բավ է պառակտվել
26-02-2015 15:59

Ծառուկյանը պետք է ընտրի երկու զբաղմունքներից մեկը. ԱԺ նախագահ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պետք է ընտրի երկու զբաղմունքներից մեկը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Նա կարող է զբաղվել եւ քաղաքականությամբ, եւ բիզնեսով, ինչով ուզում է, բայց պետք է հասկանա, թե ինչով է կոնկրետ ուզում զբաղվել: Ինքը պետք է ընտրի»,-ասել է Սահակյանը: Հարցին՝ ինքը որտե՞ղ է պատկերացնում Ծառուկյանին, ԱԺ նախագահը պատասխանել է. «Իմ կարծիքով, բիզնեսն այսօր նույնքան կարեւոր է Հայաստանի համար, որքան քաղաքականությունը, եթե ոչ ավելի շատ: Քաղաքական գործունեությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները: Իսկ բիզնեսի մեջ ոչ մի վատ բան չկա: Հակառակը՝ մեր ժողովուրդը պետք է հպարտանա, եթե երկրում շատ բիզնես լինի: Որքան այն շատ է, այնքան լավ է տնտեսության համար: Պարզապես չպետք է խառնել մեկը մյուսին, բիզնեսը՝ քաղաքականությանը»: