Բավ է պառակտվել
17-03-2014 12:34

Ազգային ժողովի նախագահը կմասնակցի Ժնևում անցկացվելիք Միջխորհրդարդարանական միության սամիտին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի՝ Հովիկ Աբրահամյանի կողմից գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ից 19-ը կմասնակցի Ժնևում անցկացվելիք Միջխորհրդարդարանական միության 130-րդ սամիտին: Այդ մասին հայտնել է հայկական խորհրդարանի մամլո ծառայությունը:
Հայկական պատվիրակության կազմում են Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը:
Սամիտի շրջանակում Հովիկ Աբրահամյանը ելույթ կունենա «Միջխորհրդարդարանական միության 125-ամյակը. մեր պարտավորությունները խաղաղության և ժողովրդավարության հարցերում» զեկույցով:
Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
Միջխորհրդարանական միությունը միջազգային կազմակերպություն է, որի նպատակը աշխարհի խորհրդարանների գործողությունների համակարգումն է: Այն հիմնադրվել է 1889 թվականին Ուիլյամ Ռանդալ Քրիմերի և Ֆրեդերիկ Պասիի կողմից և դարձել է առաջին միջազգային կազմակերպությունը, որը հանդիսանում է որպես քաղաքական քննարկումների հարթակ: