Բավ է պառակտվել
13-05-2015 09:55

Կնեսետի խոսնակը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կնեսետի խոսնակ Յոել Էդելշտեյնն Իսրայելի կառավարությանը կոչէ արել ճանաչել օսմանյան թուրքերի կողմից 1915 թվականին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը։ Նա կոչը հնչեցրել է երեքշաբթի՝ խորհրդարանում թեմայի վերաբերյալ հատուկ քննարկման ժամանակ։ Էդելշտեյնի հայտարարությունը հատկանշական է այն պատճառով, որ ըստ օրենքի՝ Կնեսետի խոսնակը հանդես է գալիս որպես նախագահ, երբ նախագահն արտերկրում է։ Իսրայելի նախագահը, ինչպես սպասվում է, միայն այսօր կվերադառնա Գերմանիա կատարած ուղևորությունից։ «Գաղտնիք չէ, որ Իսրայելը չափազանց հակասական դիրքորոշում է ընդունել Հայոց ցեղասպանության հարցում,- ասել է նա։- Կան շատ պատճառներ՝ դիվանագիտական և այլ… Մենք՝ հրեաներս, ովքեր դեռ տառապում ենք Հոլոքոստի ազդեցությունից, չենք կարող նվազագույնի հասցնել ողբերգությունը»։ Էդելշտեյնը կառավարությանը կոչ է արել վերանայել իր քաղաքականությունը՝ նշելով, որ ինքն անցած ամիս Կնեսետից պատվիրակություն է ուղարկել Երևան, իսկ կառավարությունը՝ ոչ։