Բավ է պառակտվել
28-03-2015 11:59

ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստան կայցելի

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մարտի 30-31-ին աշխատանքային այցով կլինի Հայաստանում: 
Այցի ընթացքում նախատեսված են Նարիշկինի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ 
Հաղորդվում է նաև, որ ռուս խորհրդարանականների պատվիրակությունը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված խորհրդակցությանը և կլոր սեղանին, որն անցկացվում է «Եվրասիական տնտեսական հեռանկար» գիտաժողովի շրջանակում։