Բավ է պառակտվել
24-11-2014 13:48

Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդի կողմից եղել է 5-7զոհ.քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն` անդրադառնալով ԼՂՀ զինված ուժերի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողությանը նշեց. «Հայ օդաչուների տարհանման գործողությունն իրականացրել է մեր հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված 4 հոգանոց խումբը։ Գործողության ընթացքում օգտագործվել է 3 տեսակի օդային սարք, որից մեկն առաջին անգամ է գործածվել մեր պրակտիկայում»: Բանախոսը տեղեկացրեց, որ մեծ ծավալի աշխատանք է տարվել: Նախ իրականացվել է տարածքի հիանալի հետազոտություն, բացահայտվել են թշնամու դիրքերը, ծուղակները, մարդկանց քանակը, զինվածության աստիճանը: «Ականազերծել են տարածքներ, որ կարողանան մոտենալ ուղղաթիռին: Գործողությունը նախապատրաստվել է, նոյեմբերի 20-ից սկսած շարունակաբար իրականացրել են ու փայլուն արդյունք ստացել:»,- ԼՂՀ զինված ուժերի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության որոշ մանրամասներ ներկայացրեց քաղաքագետը:
Հ. Մելիք-Շահնազարյանի խոսքով, բուն գործողության ընթացքում հակառակորդի կողմից եղել է 5-7զոհ, հատկապես այն ծուղակի անձնակազմը, որ պետք է դիմավորեր հատուկջոկատայիններին: