Բավ է պառակտվել
22-11-2016 16:03

ՀՀ վարչապետի այսօրվա ծրագրերն ու քայլերը հույսեր են ներշնչում. Արա Աբրահամյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա ծրագրերն ու քայլերը հույսեր են ներշնչում։ Այս մասին նոյեմբերի 22-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Միաժամանակ նա նշել է, որ բոլորը պետք է հասկանան, թե որքան կարեւոր է սփյուռքի մասնակցությունը։ «Մենք պետք է աշխատենք բոլորի հետ։ Եթե մենք 3 հարցերում՝ Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության եւ երկրի սոցիալ–տնտեսական խնդիրներում, միասնական մոտեցում չենք ցուցաբերում, իհարկե, վարչապետի գործունեության արդյունքն այնպիսին չի լինի, ինչպիսին նա ուզում է։ Ես իմ կողմից կարող եմ ասել, որ մենք համագործակցում ենք, նրա մասին միայն դրականը կարող եմ ասել»,– ընդգծեց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանը կարճ ժամանակահատվածում կարողացել է Ռուսաստանում բարձր հեղինակություն ստանալ։ «Մենք պետք է վերադարձնենք միմյանց նկատմամբ վստահությունը եւ հավատալ, որ Կարեն Կարապետյանը կարող է փոփոխություններ կատարել»,– ամփոփեց Արա Աբրահամյանը։