Բավ է պառակտվել
20-03-2015 13:30

ՀՀ և ՌԴ պատգամավորները կհանդիպեն Երևանում

Երեւանում մարտի 28-ին կկայանա ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի եւ Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին քաղաքական հանձնաժողովի համատեղ նիստը։ Այս մասին մարտի 20-ին լրագրողներին հայտնել է Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Նրա խոսքով՝ ռուս եւ հայ պատգամավորները մտադիր են քննարկել եվրասաիական ինտեգրման, միգրացիոն եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հարցերը: Ակնկալվում է, որ Պետդումայի հանձնաժողովի պատվիրակության անդամները կմասնակցեն Գյումրիում ողբերգության հետաքննության ընթացքին հետեւող համատեղ հանձնաժողովի նիստին։ «Պլանավորվում է, որ ռուս պատգամավորները կայցելեն Գյումրի եւ ծաղկեպսակներ կդնեն Ավետիսյանների ընտանիքի անդամների շիրիմներին»,- ասել է Սլուցկին։