11-05-2016 19:49

Ռոբերտ Քոչարյանը Արցախ է գնացել, հանդիպել Բակո Սահակյանին

Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր հաղթանակների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ կարեւորելով քաղաքական ուժերի կողմից ցուցաբերած միասնականությունը եւ գործուն քայլերն Արցախին սատարելու ուղղությամբ: