03-05-2016 11:48

Բակո Սահակյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկել են քառօրյա պատերազմի հարցը

Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում:

Նրանց առանձնազրույցը տեւել է մոտ մեկ ժամ, որին չի մասնակցել Տեր-Պետրոսյանի հետ Արցախ մեկնած ՀՀ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը:

ՀՀ առաջին նախագահը հանդիպել է նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի, պաշտպանության բանակի ղեկավարության հետ, որոնց Արարքցյանը մասնակցել է: