Բավ է պառակտվել
17-06-2016 14:37

Ռուսաստանցիների 40 տոկոսը Ղարաբաղն ուզում է անկախ տեսնել.հարցում

Լեռնային Ղարաբաղում 1994-ից ի վեր առաջին լուրջ բախումների մասին տեղյակ է ռուսաստանցիների 70 տոկոսը։ Այս մասին են վկայում «Լևադա կենտրոնի» հարցումները։ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների նախաձեռնողն, ըստ ռուսաստանցիների, առաջին հերթին ԱՄՆ–ն է և ՆԱՏՕ–ի երկրները (23 տոկոս), Ադրբեջանը (19 տոկոս), Թուրքիան (15 տոկոս):

Հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների 59 տոկոսն «ինչ–որ բան է լսել, բայց մանրամասն տեղյակ չէ» Լեռնային Ղարաբաղում վերջին դեպքերի մասին։ Միայն 11 տոկոսն է հետևում իրադարձությունների զարգացմանը, իսկ 30 տոկոսն էլ առհասարակ տեղյակ չէ, որ հակամարտությունը ապրիլին վերսկսվել էր 1994-ից հետո առաջին անգամ։

Հակամարտության մեջ ՌԴ քաղաքացիներն ակնհայտ ֆավորիտներ չունեն։ 67 տոկոսը չի համակրում կողմերից ոչ մեկին, 15 տոկոսը աջակցում է հայկական կողմին, 4 տոկոսը՝ Ադրբեջանին։ 15 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։ Ռուսաստանցիները պատրաստ չեն ներգրավվել հակամարտության մեջ։

Հարցին, թե ում պետք է պաշտպանի ՌԴ–ն այդ հակամարտության մեջ, 66 տոկոսը պատասխանել է՝ ոչ մեկին, 11 տոկոսը կարծում է, որ ճիշտ կլիներ աջակցել հայկական կողմին, իսկ 3 տոկոսը՝ ադրբեջանականին։

Այլ վերաբերմունք է խաղաղապահների հարցում։ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելուն 29 տոկոսն «ավելի շուտ դրական է» վերաբերվում, 17 տոկոսը՝ «ընդհանուր առմամբ դրական», 24 տոկոսը՝ «ավելի շուտ դրական», իսկ 12 տոկոսը՝ «խիստ բացասական»։

Ընդ որում ռուսաստանցիների 23 տոկոսը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների նախաձեռնողը ԱՄՆ–ն է եւ ՆԱՏՕ–ի երկրները, 19 տոկոսը՝ Ադրբեջանը, 15 տոկոսը՝ Թուրքիան, 4 տոկոսը՝ Հայաստանը։ Իսկ 9 տոկոսն էլ վստահ է, որ ոչ ոք մեղավոր չէ, եւ հակամարտությունը «ծագել է թյուրիմացաբար»։

Նշենք, որ ՌԴ քաղաքացիների 40 տոկոսը դժվարանում է պատասխանել, թե որ պետության կազմում պետք է լինի Լեռնային Ղարաբաղը։ 6 տոկոսը կարծում է, որ Ադրբեջանի, 11 տոկոսը՝ Հայաստանի, իսկ 44 տոկոսն էլ կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ։