Բավ է պառակտվել
05-04-2016 15:49

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Բաքու, Երևան և Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները մոտ ժամանակներս կայցելեն Բաքու, Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին ապրիլի 5-ին՝ ճեպազրույցի ժամանակ, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռոմեն Նադալը: Ապրիլի 2-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույց էր ունեցել։ «Նա (Էյրոն) հաստատել է, որ պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ-ում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ համանախագահության շրջանակներում գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի հակամարտության համար խաղաղ եւ կայուն լուծում գտնի։ Կողմերի համաձայնությամբ ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները առաջիկա օրերին կմեկնեն Բաքու, Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։