Բավ է պառակտվել
13-02-2015 13:18

Համանախագահները ԼՂ հարցով հանդես կգան Վիեննայում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Վիեննա, որտեղ կազմակերպության անդամ երկրներին կներկայացնեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այնուհետեւ կլինի կարեւոր այց տարածաշրջան՝ քննարկելու ԼՂ հակամարտության կարգավորումը»,-գրել է նա: Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ միջնորդները Հայաստանում կլինեն փետրվարի 17-ին: