Բավ է պառակտվել
03-02-2015 10:41

Համանախագահները շուտով կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորապես անհանգստացած են այն լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանում: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահող Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով՝ վերջին շրջանում նկատվող միջադեպերն ու բռնության շիկացումն ուղղակիորեն վնասում է տարածաշրջանի բոլոր երկրներին: «Մենք նախատեսում ենք շուտով տարածաշրջան այցելել եւ բոլոր կողմերի հետ բանակցոթյուններ անցկացնել, ինչպես նաեւ բանակցել նախագահների հետ»,- ասել է Ուորլիքը: