17-02-2015 10:38

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կլինեն Երևանում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կլինեն Հայաստանում և հանդիպումներ կունենան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ակնկալվում է, որ այս անգամ միջնորդները նաև Ստեփանակերտ կայցելեն: Նախօրեին նրանք եղել են Բաքվում` Իլհամ Ալիևից լուրջ բանակցություն ակնկալելով (այս մասին հայտարարել էր ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր միկրոբլոգում):
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խումբը փետրվարի 11-ից մեկնել էր Հելսինկի: Ֆինլանդիան Մինսկի խմբի անդամ է, և միջնորդները Հելսինկիում էին` խորհրդատվության համար:
«Ուրախ էի հանդիպել Ֆինլանդիայի արտգործնախարար Տուոմիոյային և մյուսներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցով: Ֆինլանդիան հակված է պրոգրեսի ԼՂ խաղաղ կարգավորման գործում»,- հայտարարել էր Ուորլիքը: