ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) կհանդիպեն Բեռլինում: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր մեկնում եմ Բեռլին: Համանախագահները կհանդիպեն գերմանացի պաշտոնյաների հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը»,- գրել է Ուորլիքը: Համանախագահները պարբերաբար Մինսկի խմբի անդամ երկրներին տեղեկացնում են բանակցությունների ընթացքի մասին: ՄԽ անդամներ են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, նաև Հայաստանն ու Ադրբեջանը:
Բավ է պառակտվել