11-02-2015 15:17

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խորհրդակցություններ կանցկացնեն Ֆինլանդիայում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ֆինլադիա՝ խորհրդակցություններ կանցկացնելու նպատակով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով՝ Ֆինլանդիան Մինսկի խմբի անդամ է, եւ միջնորդները ժամանել են Հելսինկի խորհրդակցությունների համար: «Անհամբերությամբ սպասում ենք ԼՂ համակարգության կարգավորման շուրջ տեղեկատվության փոխանակման»,-գրել է նա: