Բավ է պառակտվել
07-04-2016 11:24

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մեկնում են Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր մեկնում են Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու ԼՂ իշխանությունների հետ: Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում հանդիպելու են ԼՂՀ իշխանությունների հետ՝ «առաջին ձեռքից բռնությունների մասին տեղեկանալու համար»: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ եղել են Բաքվում: Նշվում է, որ նրանց այցի նպատակը կողմերի քաղաքական ղեկավարության հետ երկխոսություն վարելն է՝ բոլոր կողմերի միջեւ հրադադարի ռեժիմը պահպանելու համար։