Բավ է պառակտվել
19-11-2016 17:06

ԵԽԽՎ համազեկուցողները դիտորդական առաքելությամբ կժամանեն Հայաստան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների մոնիտորինգի հարցով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատին (Իտալիա) և Ալան Միլը (Մեծ Բրիտանիա) նոյեմբերի 22-23-ին փաստահավաք այցով կլինեն Երևանում։

Այցի ընթացքում քննարկումները կկենտրոնանան բարեփոխումների, 2017թ․-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների, սահմանադրական բարեփոխումների իրականացման, ներառյալ կառավարության և արդարադատության, ինչպես նաև ոստիկանության բարեփոխումները, ինչպես նաև ոստիկանության դեմ բողոքների համար անկախ մեխանիզմների ստեղծումը։

Երևանում նախատեսված է համազեկուցողների հանդիպումները ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և արդարադատության նախարարի հետ։ Նախատեսված է նաև հանդիպում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների, դատական իշխանության ղեկավարների և ոստիկանապետի հետ։