Բավ է պառակտվել
25-07-2016 12:27

Խորենացի փողոցում ծնունդ չառավ ՀՀ-ում պետական հեղաշրջումը. Սոցիոլոգ

Այս մասին այսօրլրագրողներին ասել է «Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը՝ մեկնաբանելով Հայաստանում Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ փողոցում հավաքվել էին կամ ակտիվիստների ծանոթները կամ ուղղակի հետաքրքրասերները։ Փորձը ցույց է տալիս, որ հանրային դժգոհությունից զանգվածային հասարակական շարժում բռնկելու փորձերը Հայաստանի համար չեն։ «Օրինակներն ավելի քան բավական են՝ Աշոտ Մանուչարյան, Արամ Կարապետյան, Տիգրան Կարապետյան, Արկադի Վարդանյան եւ, բնականաբար, 2008-ի մարտի 1-ի դեպքերը։ Բոլորը հույս ունեին ժողովրդին իրենց հետեւից տանել ամպագոռգոռ հայտարարություններով։ Եվ ամեն անգամ պարզվում էր, որ չի ստացվում»,– ասել է Ադիբեկյանը։

Սոցիոլոգը հույս ունի զինված հարձակման դեպքերի մասին հասարակական կարծիքի ավելի մանրամասն հետազոտություններ անցկացնել աշնանը։ Սակայն արդեն հիմա, հետեւելով իրադարձություններին, նա վստահաբար պնդում է, որ Հայաստանում փողոց դուրս չեն գալիս, այլ նայում են կողքից։ «Ստորագրահավաք կազմակերպել, նամակ գրել, խնդրեմ։ Բայց փողոց դուրս գալ՝ ոչ։ Բացի թամաշա անել սիրող խմբից»,– ասել է Ադիբեկյանը։