Բավ է պառակտվել
30-03-2015 10:48

1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր.Դավութօղլուի հայ խորհրդականը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում «ցեղասպանություն» եզրույթն է օգտագործել ։
«Թուրքիայում ԱԶԿ-ի ժամանակաշրջանը» խորագրով քննարկմանը բազմաթիվ ունկնդիրներ են մասնակցել, որի ընթացքում «ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում» ասող Մահչուփյանը նշել է, որ իր համոզմամբ՝ 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր։
Թուրքիայի որոշ շրջանակներ արդեն հասցրել են քննադատել վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Մահչուփյանին՝ հիշեցնելով թուրք գործիչ Դողու Փերինչեքիդատավարության մասին։
Փերինչեքի գլխավորած «Վաթան» կուսակցության փոխնախագահ Հաքքը Փեքինը հայտարարել է, թե «1915-ի դեպքերը ցեղասպանություն չեն եղել»։
«Էթյեն Մահչուփյանի՝ «ցեղասպանություն» ասելով ցեղասպանություն չի լինում։ Դա դատարանն է որոշում։ Խորհրդարանների ընդունած որոշումները քաղաքական են։ Դրանք իրավական չեն։ Սակայն Ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ Թուրքիայի վրա ճնշումն աճում է։ Կառավարությունը դա ցեղասպանությո՞ւն է համարում»,- ասել է նա։
Մահչուփյանն իր ելույթում ասել էր. «Ինչպես երեկ ասացի, ինձ հայից ավելի օսմանցի եմ զգում։ Ես ազգայնական չեմ։ Սակայն 1915-ի ցեղասպանության մասին խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եմ ասում։ Ես մտածում եմ, որ դա ցեղասպանություն է եղել, քանի որ համապատասխանում է դրա բնորոշմանը»։