12-03-2016 16:51

Էկոնոմիկայի նորանշանակ նախարարի սեփականությունն ու դրամական միջոցները

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար, «Հայ Յեղափոխական Դաշնակցության» անդամ Արծվիկ Մինասյանը պաշտոնը ստանձնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել եկամուտների և սեփականության մասին հայտարարագիրը:
Այսպիսով, 2016թ-ի սկզբի դրությամբ նախարարի դրամական միջոցները կազմում են 4 մլն ՀՀ դրամ, իսկ ունեցվածքը՝ մեկ հողամաս և մեկ բնակարան բազմաբնակարան շենքում:
2016թ-ի հունվարի 1-ից մինչև պաշտոնը ստանձնելու օրը՝ փետրվարի 24-ը, բարձրաստիճան պաշտոնյայի ստացած եկամուտները կազմում են 739,240 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից:
Հիշեցնենք, որ մինչ պաշտոնը զբաղեցնելը, Արծվիկ Մինասյանը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր էր և որպես պատգամավոր նրա կողմից ներկայացված 2014թ-ի հայտարարագրի համաձայն դրամական միջոցները կազմել էին 450 հազ. դրամ, իսկ եկամուտները՝ 6 մլն 859 հազ. դրամ, որը գոյացել է երկու տարբեր աշխատանքների վարձատրությունից և քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամտից: 2014-ին Արծվիկ Մինասյանը որևէ սեփականություն չէր հայտարարագրել:

Նրա կնոջ՝ Աստղիկ Օհանյանի հայտարարագրի համաձայն՝ 2014թ-ի վերջին դրամական միջոցները կազմել են 80 հազ. դրամ, բացի այդ 362.25 դոլարին համարժեք բաժնետոմս է օտարել: