Բավ է պառակտվել
03-07-2017 13:00

ԶԼՄ-ները պարզել են, թե ինչ է Թրամփը մտադիր քննարկել Պուտինի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ծրագրում է կենտրոնանալ Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակների քննարկման վրա, այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ամերիկայի նախագահի աշխատակազմից անանուն աղբյուրներին:
Աղբյուրների տվյալներով, Թրամփը ցանկանում է Պուտինի հետ քննարկել Սիրիայում առկա ռազմական իրավիճակը, և Բաշար Ասադին ուղղված ռուսական աջակցությունը: Ամերիկայի նախագահը մտադիր է բարձրացնել նաև « Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների» հարցը:
Հեռուստաընկերության տվյալներով, ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի «միջամտության» հարցը հազիվ թե շոշափվի:
Նախորդ շաբաթ, Ամերիկայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերդ Մաքմաստերը հայտարարել էր, որ համբուրգում G20-ի գագաթնաժողովի ընթացքում Թրամփը հանդիպումներ է ունենալու համաշխարհային մի շարք առաջնորդների, այդ թվում նաև Պուտինի հետ:
Ավելի ուշ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նախագահների հանդիպման հետ կապված Սպիտակ տանը հակասություններ են ի հայտ եկել: ԱՄՆ-ի առաջնորդը պնդում է բոլոր դիվանագիտական ձևականությունների պահպանման վրա, իսկ նրա խորհրդականները գտնում են, որ նախագահները պետք է կարճատև հանդիպում ունենան միջոցառման կուլիսների հետևում:
Կրեմլից, իրենց հերթին հայտարարել են, որ Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստությունն արդեն սկսվել է, իսկ դրա ձևաչափն ու ժամանակը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով: Նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերով, Մոսկվան Վաշինգտոնին կտեղեկացնի Համբուրգ Պուտինի ժամանման ծրագրի մասին, որում կփորձեն ներառել նաև Թրամփի հետ հանդիպումը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Դմիտրի Լավրովը հույս է հայտնել, որ երկու առաջնորդների հանդիպումը պարզություն կմտցնի երկրների հարաբերությունների մեջ:
Տարեսկզբից Պուտինն ու Թրամփն արդեն երեք հեռախոսազրույց են ունեցել: Մայիսի սկզբին նախագահները կողմ են հանդես եկել հուլիսի 7-8 –ին կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին իրենց անձնական հանդիպմանը: