Բավ է պառակտվել
07-03-2017 10:53

ԶԼՄ-ները պարզել են ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավում նախագահի և վարչապետի դերակատարությունը

Ապրիլյան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ժողովուրդ» թերթը հրապարակել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի մանրամասները:
Լրատվամիջոցի տեղեկություններով Սերժ Սարգսյանը չի մասնակցելու ՀՀԿ-ի նախընտրական հանդիպումներին: Նա կհայտնվի միայն վերջին օրը, այդպիսով՝ «փակելով» նախընտրական քարոզարշավը:
Փոխարենը ակտիվություն կցուցաբերի վարչապետ Կարեն Կարապետյանը, չնայած այն բանի, որ նա ընդգրկված չէ ՀՀԿ-ի ցուցակում:
Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող եռյակը՝ Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը և Արփինե Հովհաննիսյանը վարչապետի ցուցումների համաձայն կշարունակեն պաշտոնավարել:
«Քարոզչական հանդիպումներն, այդպիսով, կանցկացվեն աշխատանքային օրվա ավարտից հետո և հանգստյան օրերին»,- գրում է թերթը: