20-04-2017 11:17

ԶԼՄ-ները հայտնում են Կարեն Կարապետյանի կառավարության մոտալուտ հրաժարականի մասին

Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը մոտ օրերս վայր կդնի իր լիազորությունները, այս մասին գրում է « Փաստ»-թերթը:
Վարչապետի հրաժարականը պայմանավորված է նոր Սահմանադրության պահանջներով:
« Ինչպես մինչ խորհրդարանական ընտրությունները հայտարարել էր ՀՀԿ-ի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, Կարապետյանը կմնա վարչապետի պաշտոնին: Սակայն ակներև է, որ նախարարների ապագա կաբինետի կազմը փոփոխություններ կկրի»,- գրում է պարբերականը:
Միևնույն ժամանակ թերթը նշում է, որ իր գործունեության 5-6 ամիսների ընթացքում Կարապետյանի ղեկավարած կառավարությունը որևէ բեկումնային փոփոխություն չի գրանցել: