Բավ է պառակտվել
17-04-2015 12:56

Պուտինը այնքան ագրեսիվ չէ, ինչպես նրան նկարագրում է ամերիկյան մամուլը. մամուլ

Ռուսատանի նախագահը ամենևին էլ այնքան անբացատրելի, անկանխատեսելի և ագրեսիվ չէ, ինչպես նրան նկարագրում է ամերիկյան, առաջին հերթին, հանրապետական մամուլը, գրել է Huffington Post պարբերականի իր սյունակում լրագրող, CNN հեռուստաընկերության համահիմնադիր և առաջին նախագահ Րիզ Շոնֆելդը: Ժամանակին Ռուսաստանը կարող էր օգտագործել վետոյի իր իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և թույլ չտալ Իրանի նկատամամբ պատժամիջոցներ սահմանել: Թեհերանը կոշտ քննադատության ենթարկեց Ռուսաստանին պատժամիջոցային ռեժիմին միանալու համար, սակայն Մոսկվան այդ ժամանակ աջակցեց ԱՄՆ-ին Իրանի հետ բարեկամական հարաբերություններին հակառակ, քանի որ ղեկավարվում էր իր քաղաքացիների շահերով, գրել է Շոնֆելդը: Նա ընդունում է, որ ռուսական պետության ղեկավարը կարող է շատերին դուր չգալ, սակայն նա գործում է՝ ելնելով իր սեփական ժողովրդի շահերից: Լրագրողը հիշել է, որ երբ ԱՄՆ օգտվեց Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից Կիևի և Մոսկվայի դաշնակացական կապերը վերջնականապես ոչնչացնելու համար Ռուսաստանը չկարողացավ չաջակցել իրեն կողմ արռահայտվող ուկրաինական բնակչությանը: Դա հանգեցրեց Դոնբասի ապստամբների և նոր կառավարության միջև տևական հակամարտության: Ռուսաստանում մշտապես զգայուն են վերաբերվել Ղրիմը Ուկրաինային փոխանցելու մասին Նիկիտա Խրուշչովի որոշմանը: Վերադարձնելով թերակղզին՝ Պուտինը նույնպես պաշտպանեց իր երկրի շահերը: ՆԱՏՕ-ն շարունակում է սպառազինել Արևելյան Եվրոպայի երկրները: Ռումինիայում, Լեհաստանում, Սև ծովում շուտով կանցնեն ՆԱՏՕ-ի խոշոր զորավարժությունները: Արևմուտքը կրկին փորձում է Ռուսաստանի և իր հարևանների միջև թշնամանք սերմանել: Եվ Պուտինը գործում է այնպես, ինչպես կգործեր ցանկացած առաջնորդ, որը ձգտում է պաշտպանել իր երկիրը և սահմանները, պնդում է հեղինակը: «Նա ամենևին էլ այն բացասական հերոսը չէ, որին մենք նկարագրում ենք», - կարծում է Շոնֆելդը: Պետք չէ մոռանալ, որ ռուսների հիշողության մեջ դեռ վառ են միլիոնավոր հայրենակիցների մահվան մասին հիշողությունները, ովքեր դարձել են ֆաշիզմի զոհեր: և ՌԴ ղեկավարի ձգտումը սեփական արևմտյան սահմանները պաշտպանելու հարցում առանց որևէ մեկի վրա հարձակում գործելու մտադրության բացատրելի է, գրում է ամերիկացի լրագրողը: