24-02-2017 11:14

ԶԼՄ-ները ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնի բարձրացում են կանխատեսում

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ընտրություններից հետո կարող է զբաղեցնել խոսնակի պաշտոնը. Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը:
Ինչպես նշում է թերթը՝ հղում անելով իշխող Հանրապետական կուսակցությունում իր աղբյուրներին, տվյալ հարցը վերջին ժամանակներս ակտիվորեն քննարկվում է կուսակցության ներսում:
« Միանշանակ է, որ ընտրություներից հետո Վիգեն Սարգսյանը չի մնա Պաշտպանության նախարարի իր ներկայիս պաշտոնին: Ընտրությունները լավ կազմակերպելուց և ՀՀԿ-ի հաղթանակն ապահովելուց հետո Պաշտպանության նախարար կնշանակվի Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով չի ցանկանում շարունակել իր ներկայիս պաշտոնավարումը»,- գրում է թերթը և հավելում, որ համաձայն իր տեղեկությունների, քննարկվում է հարցը՝ արդյոք ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի՞ մնալ իր պաշտոնում 2018թ. ապրիլից հետո, թե՝ ոչ: