13-01-2017 13:24

ՀՀ վարչապետի և կառավարության աշխատակազմի ղեկավարի հարաբերությունները լարված են

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի միջև հարաբերություններն աստիճանաբար լարվում են, գրում է «Ժամանակ» թերթը:

Պարբերականը նշում է, որ նախօրեին հրավիրված կառավարության նիստին ՀՀ վարչապետն ակնհայտ լարված է եղել, իսկ հարաբերությունները խիստ լարվել են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ։

«Վերջինս մտերմիկ շրջապատում արդեն իսկ դժգոհել է, որ էլ չի դիմանում վարչապետի ճնշմանը», – գրում է թերթը։