13-04-2015 17:10

Հռոմի Պապի բառերը չեն կարող ուժեղ ազդեցություն չունենալ.ՀՀ նախագահ

«Միայն այն առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել ցեղասպանություններից, որոնք Ֆրանցիսկոս Պապի պես գնահատում են բարոյական արժեքներն ու դրանք վեր դասում աշխարհաքաղաքական շահերից: Չճանաչված ցեղասպանությունը վտանգ է համայն մարդկության համար»,- Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագից անմիջապես հետո նախագահ Սերժ Սարգսյանն իր տպավորություններն է կիսել իտալական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Պապի դիրքորոշումը՝ «իրերն իրենց անուններով» կոչելու համար նաև Associated Press գործակալությանը տված հարցազրույցում ՝ նշելով. «Մեկ միլիարդ հետևորդ ունեցող եկեղեցու առաջնորդի բառերը չեն կարող ուժեղ ազդեցություն չունենալ»: