04-09-2014 21:55

Սկսվել է Սարգսյան, Ալիև և Քերի եռակողմ հանդիպումը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյուպորտում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:
Նախագահ Սարգսյանն այսօր Նյուպորտում հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: