Բավ է պառակտվել
15-05-2017 13:18

Քանի մանդատ կստանան Երևանի ավագանի անցած ուժերը

Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համաձայն իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքելով ձայների 71.25%-ը կստանա 46 մանդատ: Այդպիսով, Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երևանի քաղաքապետի պաշտոնում:
Ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած «Ելք» դաշինքը կստանա 14, իսկ երրորդ տեղում գտնվող « Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 5 մանդատ:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավարտել է մայիսի 14 –ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Բոլոր 474 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում ՀՀԿ-ն հավաքել է 71.25% ձայն (240.036), «Ելք» դաշինքը՝ 21% (70.731), «Երկիր ծիրանի»-ն՝ 7.75% (26.109):