Բավ է պառակտվել
27-03-2014 09:23

Սիրիա մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորները շուտով կհանդիպեն Ասադին

Սիրիայի Քեսաբ ավանի հայերի տեղահանության խնդրով Սիրիա մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորների խումբն արդեն հասել է մայրաքաղաք Դամասկոս, այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի facebook-յան գրառումից: Ըստ գրառման քիչ հետո մեր պատվիրակները հանդիպելու են այդ երկրի նախագահ Բաշար ալ–Ասադին: «Արդեն Դամասկոսում ենք: Քիչ անց կհանդիպենք Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ քննարկելու սիրիահայության խնդիրները և Քեսաբի ապագան: Մենք երախտապարտ ենք բարեկամ սիրիացի ժողովրդին՝ պատմության ամենածանր պահերին՝ մեր քույրերի ու եղբայրների կողքին լինելու համար, ում համար Սիրիան իրենց տունն է և հայրենիքը, և հուսով ենք, որ քաղաքական համազգային երկխոսությամբ հնարավոր կլինի հասնել խաղաղության և կյանքը տեղափոխել բնականոն հուն»,– ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Սիրիա մեկնած պատգամավորների խմբում են Արման Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Կարապետյանն ու Լևոն Մարտիրոսյանը։