Բավ է պառակտվել
31-01-2017 11:35

Հովիկ Աբրահամյանի որդին կլքի իր պաշտոնը

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, առաջիկա օրերին հրաժարական կտա Արտաշատի քաղաքապետի պաշտոնից, գրում է «Ժամանակ» թերթը։
Թերթը գրում է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները։
Նախօրեին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել, իսկ ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի փեսան էր ազատվել Զվարթնոցի մաքսատան ղեկավարի պաշտոնից։
«Չի բացառվում, որ հրաժարականի որոշումներ կայացնեն մարզի Նորաշեն, Մխչյան, Արևշատ և Դիտակ համայնքների ղեկավարները, ովքեր Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո հրավիրվել են ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն»,– ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականում նշվում է, որ Արգամ Աբրահամյանը, քաղաքապետի պաշտոնից հեռանալով, չի զրկվելու դիրքից։